Ընդհանուր դրույթներ եվ պայմաններ
Բոնուսային համակարգ և հատուկ սակագներ:
Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները կունենան հատուկ սակագին: Քաշի անհատական սակագին ստանալու համար խնդրում ենք ուղարկել հայտ կազմակերպության էլ․հասցեին՝ թեմա դաշտում նշելով "Իրավաբանական անձ"։
Պրեմիում կարգավիճակ ունեցող հաճախորդների համար «Առաքում տուն» ծառայությունն անվճար է:
Երաշխիքներ:
ԱՄՆ-ից ՀՀ ծանրոցների առաքման առավելագույն ժամկետը կազմում է 10 աշխ․օր (պահեստում գրանցվելուց հետո)
Մեծ Բրիտանիա-ՀՀ ծանրոցների առաքման առավելագույն ժամկետը կազմում է 14 աշխ․օր (պահեստում գրանցվելուց հետո)
Հունաստան-ՀՀ ծանրոցների առաքման առավելագույն ժամկետը կազմում է 14 աշխ․օր (պահեստում գրանցվելուց հետո)
Առաքման ժամկետների երաշխիք՝ 5% բոնուս* (Պրեմիում ստատուսի դեպքում 10%) յուրաքանչյուր ուշացված` ԱՄՆ պահեստում գրանցվելուց հետո 10-րդ, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի պահեստում գրանցվելուց հետո 14-րդ աշխատանքային օրը գերազանցած հաջորդ աշխատանքային օրերի համար:
*Բոնուսների տրամադրումը կատարվում է հաճախորդի հարցման հիման վրա (ոչ ավել քան առաքման արժեքի 50%-ը):
Քաշի երաշխիք: Յուրաքանչյուր սխալի դեպքում 5-ապատիկ բոնուսի տրամադրում , իսկ Պրեմիում հաճախորդներին՝ 10-ապատիկ բոնուսի տրամադրում *
* Բոնուսների տրամադրումը կատարվում է հաճախորդի հարցման հիման վրա (ոչ ավել քան առաքման արժեքի 50%-ը):
Արտասահմանյան պահեստում բեռի ընդունման պրոցեսը*։
Երբ հաճախորդին տրամադրվում է Shipex-ի անվճար պահեստի հասցեն ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, նա պարտավորվում է իր ծանրոցն ուղարկել նշված հասցեով։
Ծանրոցի վրա՝ հասցեատիրոջ բաժնում, պետք է երևա մեր կողմից տրամադրված ամբողջ ինֆորմացիան (Ներառյալ address 2-ը՝ նույնականացման անհատական կոդը)։ Դրա բացակայության կամ թերի լինելու դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում ծանրոցը չընդունելու, նույնականացման և առաքումն ուշացնելու կամ այն չիրականացնելու համար։ Ծանրոցի ընդունումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ այն առաքվում է Շիփէքս պահեստ։ Պահեստում այն մեր աշխատակիցների կողմից նույնականացվում է և մուտքագրվում Shipex-ի համակարգ, որից հետո պատվերի հասցեատիրոջը տրվում է վերջինիս մասին որոշակի ինֆորմացիա՝ ապրանքի բեռնակրման համարը (tracking number), հասցեատերը ՀՀ-ում, ընդունման ժամանակը, փաթեթի քաշը և արժեքը։
*Բեռնակրման համարի մուտքագրումը պարտադիր է , եթե այն մուտքագրված է թերի կամ բացակայում է, և , միևնույն ժամանակ առկա չէ address 2 դաշտը , ծանրոցի նույնականացումը արտասահմանյան պահեստում կարող է երկարաձգվել կամ տեղի չունենալ։
Ծանրոցի փոխադրում:
Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո մենք կազմակերպում ենք Ձեր պատվերի առաքումը ՀՀ: Բեռնափոխադրման տևողությունը ԱՄՆ պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ ժամանակացույցի։
ԱՄՆ պահեստից ՀՀ ծանրոցի առաքումն իրականացվում է մոտ 6-10 աշխատանքային օրվա ընթացքում։ Հնարավոր է՝ այս ժամկետները խախտվեն տարբեր պատճառներով, օր՝ սեզոնային ծանրաբեռնվածություն։ Ժամկետները խախտելու համար Shipex-ը սեփական հայեցողությամբ կարող է տրամադրել ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։ Վերջինս պայմանավորված է ուշացման պատճառներով։ Հաճախորդն իր ծանրոցի ուշացման հետ կապված իրավունք ունի հատուցման պահանջ ներկայացնել Shipex-ին։ Սակայն վերոհիշյալ դեպքերով պայմանավորված ուշացման հատուցման հարցը լուծվում է Shipex-ի հայեցողությամբ, իսկ հաճախորդը պարտավորվում է ընդունել և չբողոքարկել այն։ Այնուամենայնիվ, որոշումը բողոքարկելու դեպքում հաճախորդը պարտավորվում է կրել բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված ծախսերը (ներ․ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր):
Քաշի հաշվարկ:
ՀՀ կատարվող օդային առաքումների համար քաշը կլորացվում է 100 գրամ ճշտությամբ դեպի վերև՝ սկսած 5 գրամից:
Ոչ ստանդարտ (գերծավալային*) դեպքերի հաշվարկ:
Գերծավալային են համարվում այն առաքանիները, որոնց լայնության,բարձրության և երկարության հանրագումարը գերազանցում է 150 սմ-ը և ծավալային քաշը ավել է փաստացի քաշից 2 և ավելի անգամ։
Տվյալ դեպքում ծանրոցի առաքման արժեքի հաշվարկը կատարվում է ծավալային քաշով (երկարություն (սմ) x լայնություն (սմ) x բարձրություն (սմ) /6000): Գործում է հատուկ նվազեցված սակագին ՝ 4000 դրամ:
*Գերծավալային ծանրոցների առաքման արժեքը ենթակա է վերահաշվարկման՝ Շիփէքս սպասարկման սրահ հասնելուց հետո:
Վերափաթեթավորում:
Մեր ԱՄՆ պահեստում Ձեր պատվերը վերափաթեթավորվելու է ըստ անհրաժեշտության՝ քաշը փոքրացնելու նպատակով, սակայն պահպանելով ծանրոցի անվտանգության նորմերը։ Հավելյալ ապահով փաթեթավորում պահեստում չի իրականացվում, ինչի պատճառով անհրաժեշտ է, որ Դուք նախապես կազմակերպեք պատվերի փաթեթավորումը։
Պատասխանատվություն։
- Ծառայության մատուցման ընթացքում Բեռի վնասման կամ կորստի համար Շիփէքսը կրում է պատասխանատվություն Բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով, սակայն ոչ ավելի, քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամը:Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։ Ընկերությունը ցանկացած պարագայում պատասխանատվություն չի կրում հեշտությամբ վնասվող այնպիսի ապրանքների բեռնափոխադրման կազմակերպման համար (ապակյա, ճենապկյա և այլն ), որոնց փաթեթավորումը՝ անկախ փաթեթավորման տեսակից՝ այն է տուփ, արկղ և այլն, ակնհայտորեն չի վնասվել բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում և առկա չէ ակնհայտ պատճառահետևանքային կապ արտաքին վնասվածքի և վնասված Ապրանքի միջև։
- Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք*), պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով:
*Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:
-Բոլոր դեպքերում Շիփէքսը պատասխանատվություն չի կրում Բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ։
500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերի դեպքում Պատվերի ապահովագրումը* Հաճախորդի համար պարտադիր է: Ապահովագրողի ընտրությունը և համապատասխան ծախսերը Հաճախորդ իրականացնում է իր ցանկությամբ և իր հաշվին:
* Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։
500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերը չապահովագրելու դեպքում Հաճախորդը իրավունք չունի Ընկերությանն որևէ պահանջ ներկայացնել Պատվերի կորստի կամ վնասվածքի համար։
Տվյալ պարագայում Ընկերության պատասխանատվությունը կարող է վրա հասնել բացառապես Ընկերության ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի, մեղքի առկայության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվելու պարագայում: Նշված դեպքում պատվերի կորստի կամ վնասվածքի հատուցումը իրականացվում է սույն պայմաններով և/կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
- Հաճախորդի ցանկության դեպքում ԱՄՆ պահեստում ծանրոցի կանգնեցման ծառայությունն ատիվացնելու պարագայում , տեխնիկական (կամ այլ) պատճառներով ծանրոցը պահեստում կանգնեցնելու անհնարինության և դրա՝ ՀՀ ուղարկման դեպքում Շիփէքս ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
- Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Բեռը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է Շիփէքսին մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամ:
- Դուք պարտավոր եք Պատվերը ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը։ Պատվերը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Ձեր կողմից չեն նշվել Պատվերը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
- Պահեստի հասցեի փոփոխման պարագայում հաճախորդը ծանուցվում է համապատասխան բովանդակությամբ SMS հաղորդագրության միջոցով , որը համարվում է պատշաճ ծանուցում։
Ծանրոցի ժամանում:
ՀՀ ժամանումից հետո հաճախորդն իր էլ․ հասցեին ծանուցում է ստանում այդ մասին, որտեղ նշվում է ստացման ընթացակարգն ու ժամկետը: Եթե ծանրոցը մաքսատանն առարկությունների չի հանդիպում, այն դուրս են բերում այդտեղից և հանձնում հասցեատերերին*։
Ծանրոցի ստացման կարգը*:
Ծանրոցի հասնելուն պես՝ հաճախորդը ստանում է ծանուցում այն մասին,որ իր ծանրոցը Շիփէքս սպասարկման սրահում է։ Հաճախորդը կարող է մոտենալ Shipex-ի սպասարկման սրահ (Մաշտոցի 54ա) ու ստանալ իր ծանորցը, կամ կարող է պատվիրել առաքում տուն կամ այլ հասցեով։
Շիփէքս սպասարկման սրահ ծանրոցի հասնելուն պես հաճախորդը պարտավոր է վճարել դրա առաքման համար 30 օրվա ընթացքում։
Ծանրոցը (ները) ՀՀ առաքվելուց հետո, հաճախորդի կողմից դրանք 8 ամսվա ընթացքում չստանալու դեպքում ՝ ընկերությունը իրավունք է ստանում օտարել ծանրոցը (ները):
Մաքսային պատասխանատվության կարգ։
Հաճախորդը պարտավոր է կրել/հատուցել ՀՀ մաքսային պահեստում առաքանու պահպանման ծախսերը, ինչպես նաև հատուցել իր անգործության կամ իր կողմից փաթեթը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Ընկերության կատարած ծախսերն ու կրած վնասները:
Հաճախորդը համաձայն է, որ իր անձնագրային տվյալները պահպանվեն համակարգում և մշակվեն Ընկերության կողմից միմիայն մաքսային ձևակերպումների համար:
Բեռի տեղափոխումը տրանզիտ երկրի մաքսային սահմանով, միջազգային պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը իրականացվում է տվյալ երկրի մաքսային օրենսդրության պահաջներին համապատասխան: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի և Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար: Հաճախորդը պարտավոր է ինքնուրույն պարզել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Պատվերի մաքսազերծման հավանականությունը:
Հաճախորդը պարտավոր է ծանրոցի գրանցման մասին ծանուցումը ստանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Shipex-ի իր անձնական էջի «Պատվերներ» բաժնում բեռնակրման (tracking) համարի «Գին» տողում նշել Պատվերի ընդհանուր՝ ինվոյսային արժեքը: Հաճախորդը ընդունում է, որ Պատվերի արժեքը Shipex-ի իր անձնական էջում չհայտարարագրելու դեպքում Ընկերությունը կամ մաքսային մարմինները իրավասու են մաքսային օրենսդրության պահպանման նպատակով նշել ապրանքի արժեք, որից ծագող հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Հաճախորդը:
Հաճախորդը համաձայն է, որ Շիփէքս ընկերության աշխատակիցը ներկայանա ՀՀ մաքսատուն առաքանու մաքսային զննման գործընթացին որպես Հաճախորդի կողմից լիազորված անձ, եթե դա թույլատրվում է մաքսային մարմնի կողմից և չի պահանջվում Հաճախորդի ներկայությունը: Բրոքերի լիազորությունների շրջանակում կատարված գործողություններից հետո ծանրոցի վերջնական կարգավիճակի մասին որոշումը կայացվում է մաքսային մարմնի կողմից:
Երբ ծանրոցը գտնվում է ՀՀ մաքսատանը՝ զննման փուլում, և ստացողի ներկայությունը պարտադիր է, ապա ընկերությունը այդ փաթեթի համար պատասխանատվություն չի կարող կրել: Պատվերից հրաժարվելը կամ այն հետ ուղարկելը չի ազատում Հաճախորդին բեռնափոխադրման կազմակերպման արժեքի ամբողջական վճարումից:
Իրավաբանական անձանց բեռների մաքսազերծումը կատարվում է Հաճախորդի կողմից: Մաքսային պահեստում, ուր բեռները հանձնվում են պահպանության, Պատվերի մուտքից 48 ժամը լրանալուց հետո առաջանում է պահեստավորման վճար, որը կատարվում է Հաճախորդի կողմից, այն ներառվում է Ընկերության կողմից դուրս գրած հաշիվ-ապրանքագրի մեջ:
Ծանրոցի առաքումը մարզեր:
Դեպի մարզեր առաքումը կատարվում է 2-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ձեր ծանրոցը կարող եք ստանալ բնակավայրին ամենամոտ գտնվող ՀայՓոստ բաժանմունքից՝ Ձեր ծանրոցի հասնելու մասին ծանուցում ստանալուց հետո:
Ծանրոցի ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁ ՀՀ-ից ԱՄՆ (միայն Shipex-ի միջոցով դեպի ՀՀ առաքված պատվերի համար)
1․ Հետվերադարձի համար անհրաժեշտ է վաճառողից ստանալ վերադարձի պիտակ Return/Dropoff label , ստուգել վերադարձի թույլատրելի ժամկետը։ Պիտակում նշվում է , որտեղից (Shipex ԱՄՆ պահեստ) և ուր պետք է ուղարկվի ծանրոցը։
2․ Հանձնեք ծանրոցը Շիփէքս սպասարկման սրահ մինչև հինգշաբթի օրը։
3․ Հետվերադարձը կատարվում է 5-10 աշխատանքային օրում մինչև Shipex ԱՄՆ պահեստ (ներառված չէ ներքին առաքման ժամկետը) , որից հետո խանրոցը տրամադրվում է ԱՄՆ ներսում ներքին առաքչին։
4․Խանութը ստանում է Ձեր ծանրոցը և վերադարձնում գումարը (Shipex-ը պատասխանատու չէ խանութի կողմից գումարի վերադարձի համար)
Հետվերադարձի համար թույլատրելի չեն․
1. Ալկոհոլային խմիչքներ, օծանելիք:
2. Պայթունավտանգ, հրավտանգ, դյուրավառ, քիմիական նյութեր (թունաքիմիկատներ):
3. Զենք և զինամթերք:
4. Թանկարժեք մետաղներ:
5. IQOS, ծխախոտ։
6. Փաստաթղթեր (եթե բնօրինակը չի), արժույթ, արտարժույթ, արժեթղթեր (ներառյալ՝ վիճակախաղի տոմսեր):
7. Կենդանիներ (կաշի, մորթի և այլն), բույսեր:
8. Ռադիոակտիվ պարագաներ, դեղամիջոցներ:
9. Բուրդ:
10․ Նկարներ (մշակութային արժեք ներկայացնող)։
11․ Արագ փչացող սննդամթերք։
12․ Տեխնիկա (լիթիում-իոնային մարտկոցներ և մարտկոցներ պարունակող)։
Վերահսկողություն:
Կայքն ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը: Ձեր նույնականացման համար մեր կայքի կողմից որոշակի ինֆորմացիա պահանջելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես գաղտնիության քաղաքականության փաստաթղթի համաձայն։ Երբ արտասահմանյան պահեստն ընդունում, սքանավորում և նույնականացնում է ծանրոցը, սկսած այդ պահից ծանրոցի կորստի կամ վնասման պատասխանատվությունը կրում է Shipex-ը։