Արգելված ապրանքներ
Այս բաժնում ներկայացնում ենք այն ապրանքների ցուցակը, որոնք արգելված են միջազգային առաքման համար։ Մենք չենք պարտավորվում կատարել այնպիսի բեռների առաքում, որոնք արգելվում են փոխադրել տվյալ երկրի կամ ՀՀ օրենսդրությամբ։
Արգելված բեռների շարքում են զենք-զինամթերքը, առողջության, շրջակա միջավայրի համար վտանգավոր, արագ հրկիզվող, պայթուցիկ նյութերը, դեղորայքը, թանկարժեք մետաղների ձուլվածքները կամ ջարդոնը, արտարժույթը (ներառյալ՝ վիճակախաղի տոմսեր), թարմ կամ չորացված բույսերը, կենդանիները (ներառյալ մորթին), արվեստի բացառիկ գործերը, ECCN արտահանման վերահսկման հերթական համար պահանջող էլեկտրոնային տեխնիկան, արագ փչացող սննդամթերքը,Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց, արգելված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:
Երբ մեր պահեստում արգելված բեռ հայտնվի, մենք պատասխանատվություն չենք կրելու վերջինիս համար, իսկ վերադարձման կամ ամբողջովին ոչնչացման կամ պահեստում պահելու համար պատասխանատվությունը միայն հաճախորդինն է։
Կարևոր է։
Երբ ավիափոխադրող ընկերությունն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է պատվերը առաքել՝ հիմնվելով օդային բեռնափոխադրումների համար արգելված ապրանքերի մասին օրենքին, ապա ապրանքը ենթակա է ետ վերադարձման։
Օդային առաքման համար վտանգավոր ապրանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ :