EX
Shipex App
Անվճար Google Play-ում
Անվճար App Store-ում
Նշված տվյալներն այլևս ակտուալ չեն։ Խնդրում ենք թարմացնել էջը։
OK

Գաղ. քաղաքականություն

Shipex.am կայքի (այսուհետ` «Կայք») գաղտնիության քաղաքականությունը սահմանվում է սույն փաստաթղթով, դրույթներով և պայմաններով, օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակներով:

Սույն քաղաքականությունը սահմանում է Կայքի ծառայություններից օգտվելիս Ձեր տրամադրած ցանկացած տեղեկության մեր կողմից օգտագործման և պաշտպանման կարգը:

Սույն «Գաղտնիության Քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` «Յուրաքանչյուր ոք», «Օգտատեր», «Դուք» կամ «Ձեր») վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:

Սույն Գաղտնիութան Քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության Քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կիրառվում է կայքերի, ապրանքների, ծառայությունների և «Shipex» ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից հասանելի ցանկացած այլ ծրագրակազմերի նկատմամբ:

1․ Անձնական տվյալների վերահսկողություն

Shipex.am-ի ամբողջական ծառայություններից օգտվելու համար կայքում գրանցվելը պարտադիր է։ Դուք պարտավոր եք գրանցվել կայքում: Ձեր անձնական տեղեկությունները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք համաձայնում եք տրամադրել դրանք: Կայքում գրանցվելիս Դուք մեզ տրամադրում եք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

Բացի անձնական որոշակի տվյալներից, մեր սերվերները Ձեր մասին կարող են ստանալ նաև տեղեկություններ Ձեր IP հասցի, բրաուզերի, համակարգչի տեսակի, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ, կայքի հետ կապ հաստատելու հնարավորությունները, օր․՝ օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետ կապ տրամադրող կազմակերպության անունը և այլ նման տեղեկություններ։

Թվարկված տեղեկությունները ձեռք բերելու շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում մեր հաճախորդներին առաջարկել ավելի հարմարավետ ծառայություններ: Գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր կողմից տրամադրած այլ տեղեկություններ, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն:

Դուք պարտավոր եք գրանցվել կայքում:Ձեր անձնական տեղեկությունները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք համաձայնում եք տրամադրել դրանք:Կայքում գրանցվելիս Դուք մեզ տրամադրում եք Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները , իսկ հասցե ստանալու և մաքսային գործընթացները կազմակերպելու համար՝ նաև անձնագրային տվյալները:

 2. Տրամադրված ինֆորմացիայի օգտագործման եղանակները

Ստացված տեղեկությունը մենք կարող ենք օգտագործել հետևյալ կետերով․

- Աջակցելու Ձեզ կայքից օգտվելու հարցում, ինչպես նաև մեր կայքն ուսումնասիրելու և ծառայություններն ավելի բարելավելու համար

- Ձեր հետաքրքրությունների շրջանակում ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար

- Ծառայությունների, ապրանքների, Ձեր առաջարկներն ու հարցումները բավարարելու համար

- Մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:

3. Եթե դեռ չի լրացել օգտատիրոջ 18 տարին

Մենք չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել Shipex.am կայք, ինչպես նաև նրանցից չենք հավաքում տվյալներ: Բացառություն կարող են կազմել այն անձինք, ովքեր օրենսդրությամբ նախատեսված կարգով լրիվ գործունակություն են ձեռք բերել մինչը 18 տարին լրանալը: Քանի որ մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների մուտքագրված տեղեկությունների իսկությունն ու հավաստիությունը, այդ պատճառով մենք իրավասու չենք և պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը դեռ չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:

4. Տվյալների անվտանգությունը

Կայքն ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը: Ձեր նույնականացման համար մեր կայքի կողմից որոշակի ինֆորմացիա պահանջելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության փաստաթղթի համաձայն։

Ձեր կոմղից տրամադրած ամողջ ինֆորմացիան կուտակվում և պահվում է պաշտպանված սերվերների վրա՝ ապահով տվյալների բազայում: Մենք իրավասու չենք Ձեր անձնական տվյալները տրամադրել 3-րդ անձանց, առանց նախապես ստանալու Ձեր համաձայնությունը (բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի): Մենք կարող են Ձեր տվյալները հասանելի դարձնել միայն մեզ հետ համագործակցող անձանց՝ Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում։ Թվարկված անձինք կարող են հասանելիություն ստանալ իրենց անհրաժեշտ տվյալներին վերոհիշյալ կետերն իրականացնելու համար։ Նրանց իրավունք չի վերապահվում ստացված ինֆորմացիան օգտագործել այլ նպատակներով:

5. Cookies` ինտերնետային բրաուզերի տեղեկանիշերի մասին։

Կայքի օգտագործումը Ձեզ համար ավելի արդյունավետ դարձնելու համար՝ մեր կայքն իրավունք ունի օգտագործել տեղեկանիշեր։ Դրանք ադապտացված տեքստային ֆայլեր են, որոնց մեջ պահպանվում են գրառումները: Տեղեկանիշերի միջոցով Ընկերությունն ավտոմատ տվյալներ է հավաքում shipex.am-ում օգտատերերի առցանց գործունեության մասին։ Տեղեկանիշերը լինում են ընթացիկ (չեն պահպանվում, երբ փակում եք բրաուզերը) և կայուն (պահպանվում է համակարգչի կոշտ սկավառակի վրա): Շատ բրաուզերներ ունեն քուքիներն արգելափակելու ֆունկցիա, և օգտատերը կարող է ինքն անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան ինտերնետային բրաուզերի համապատասխան բաժնում։ Բայց դրանք միացրած թողնելով՝ Դուք կնպաստեք և կօգնեք մեզ ավելի բարելավել կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:

6. Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով:

Սույն Գաղտնիության Քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

 

8. Պայմանագրի դադարում կամ Լուծում

 - Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

 - Պայմանագրի լուծման և Shipex.am-ի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։

 - Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։

 - Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:

 

9. Տվյալների հեռացման քաղաքականություն 

 - Դուք իրավունք ունեք պահանջել Ձեր անհատական տվյալների հեռացում մեր կոնտակտային ձևի միջոցով (https://shipex.am/arm/contact-us ), նշելով «Տվյալների հեռացման հարցում» ձևի «Թեմա» դաշտում , կամ ուղարկելով մեզ էլեկտրոնային նամակ [email protected] էլեկտրոնային հասցեյով՝ «Տվյալների հեռացման հարցում» թեմայով: