Օգնություն
Օգնություն
-
Կարո՞ղ եմ պատվերներ կատարել՝ գրանցումից անմիջապես հետո
Այո: Շիփէքս-ում գրանցման մասին Ձեր էլ. հասցեին ուղարկված նամակը հաստատելուն պես կարող եք օգտվել մեր ծառայություններից:
-
Ինչպե՞ս ստանալ առաքման անհատական հասցե ԱՄՆ-ում և Անգլիայում գնումներ կատարելու համար
Կայքում գրանցվելուց անմիջապես հետո Ձեզ կտրամադրվեն ԱՄՆ-ում և Անգլիայում գործող մեր անհատական հասցեները։ Shipex-ի Ձեր էջում՝ ՀԱՍՑԵՆԵՐ բաժնում կտեսնեք այն տվյալները, որ անհրաժեշտ է լրացնել վաճառողի կայքում որպես առաքման հասցե:
-
Արդյո՞ք Շիփէքսի հասցեն փոստային է
Ձեր Shipex-ի հասցեները , որոնք տրամադրվում են Ձեզ գրանցվելիս, պարզապես փոստային հասցեներ չեն։ Դրանք ԱՄՆ-ում տեղակայված մեր գրասենյակների ու պահեստների հասցեներն են, որոնք, կարելի է ասել, կատարում են Ձեր վիրտուալ բնակարանների ֆունկցիան, որտեղ առաքվում են գնումները։
-
Անձնական էջ մուտք գործելիս խնդիր է առաջանում
Խնդիրը կարող է կապված լինել Ձեր ինտերնետ կապի հզորություն հետ , խորհուրդ ենք տալիս ստուգել դրա առկայությունը: Հնարավոր է ստեղնաշարի Caps Lock-ը ակտիվ է և գաղտնաբառը սխալ է մուտքագրվում : Եթե նշված քայլերը ստուգելուց հետո,այնուամենայնիվ չի ստացվում մուտք գործել անձնական էջ , կապվեք մեզ հետ օնլայն չաթի միջոցով: Մեր մասնագետները սիրով կուղղորդեն Ձեզ և կլուծեն առաջացած խնդիրը:
-
Կարո՞ղ եմ գնումներ կատարել խանութներից, որոնք ներկայացված չեն կայքում
Այո՛, գնման փորձ կարող եք կատարել նաև այլ օնլայն խանութներից: Վճարելիս որպես առաքման հասցե մուտքագրեք Ձեր Shipex հասցեն և մենք կստանանք ու կառաքենք Ձեր գնումը:
-
Օգտվելով Shipex-ի ծառայություններից՝ արդյոք ավել գումար չեմ ծախսու՞մ
Ոչ, ճիշտ հակառակը, մեր առաքման ծառայությունից օգտվելով՝ դուք միայն տնտեսում եք։ Մենք առաջարկում ենք միջազգային առաքման ոլորտի ամենամատչելի գինը։ Կարող եք գտնել լավագույն խանութների մշտապես թարմացվող լավագույն առաջարկները մեկ էջում:
-
Ինչպե՞ս ընտրել ճիշտ չափս
Գոյություն ունեն չափսի մի քանի սանդղակներ:Նշված հղումներով կտեսնեք օգտակար գործիքներ՝ ձեզ համապատասխանող չափսը գտնելու համար:
OnlineConversionMen OnlineConversionWomen OnlineConversionShoes
-
Ինչպիսի՞ն են ծառայությունների սակագները
Ծառայությունների սակագների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
-
Որո՞նք են ձեր ծառայությունների առավելությունները
Օգտվելով մեր ծառայություններից՝ խնայում եք գումարն ու ժամանակը։
-
Առաքման քանակի մեջ արդյոք կա՞ սահմանափակում
Ոչ, կարող եք պատվիրել, որքան կամենաք՝ վճարելով միայն փաստացի քաշի համար:
-
Հարկերն ու մաքսային տուրքերը ներառված են արդյոք գնի մեջ
Մեր ԱՄՆ պահեստները տեղակայված են Դելավեր նահանգում, որտեղ գնման հարկ չի գանձվում: Ինչ վերաբերում է մաքսային տուրքերին` դրանք ներառված չեն արժեքի մեջ: ՀՀ-ում մեկ ամսվա ընթացքում մինչև 200,000 դրամ արժողությամբ և մինչև 30 կգ քաշ ունեցող ապրանքները ենթակա չեն մաքսազերծման:Օրենքն՝ այստեղ
-
Կան արդյոք ապրանքներ, որոնք չի կարելի առաքել
Գոյություն ունի միջազգային առաքման համար արգելված իրերի ցուցակ, որը կիրառվում է ողջ աշխարհում: Միջազգային առաքման համար արգելված ապրանքատեսակների ցանկին կարող եք ծանոթանա այստեղ